Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Մեր հասարակության մի ստվար հատվածի հակազդեցությունը Սրբազան շարժման նկատմամբ

Մեր հասարակության մի ստվար հատվածի հակազդեցությունը Սրբազան շարժման նկատմամբ
27.06.2024 | 12:54

Դե լավ է միայն գլուխները խոթեն ավազների մեջ։ Սատանայական համատարած աղմուկ֊աղաղակ է։

Թե բա` «կյանք ջոգողներ» են։ Գիտեն իբր թե ռեալ իրականաության «բոլոր նյուանսները» և «կյանքի խոհանոցն ու դրա նկուղային գաղտնիքները»։

Այդ գաղտնիքներն էլ միանշանակ ստորին կրքեր ու կենդանական բնազդներ են։

Դե բա ո՞նց կլինի առանց նյութապաշտության, ագահ սպառողականության, եսակենտրոնության ու կոնֆորմիզմի:

Իրականում այդ անուղեղ զանգվածը կառավարվում է արհեստական՝ մեքենայական գործիքակազմով ու արդեն վաղուց՝ զրոյական թվականներից։ Ես, որպես ՏՏ ոլորտի մասնագետ, առնչվել եմ այդ դավադիր ծրագրին, երբ ինձ հրավիրել էին մասնակցելու քաոսի կառավարման աշխատանքներին ֆիզիկների համաշխարհային կենտրոնում՝ շվեյցարական ՑԵՌՆ-ում։

Վաղուց ես դրանց անվանում եմ «սմարթֆոնով լյումպեններ», որոնք ջղաձիգ ցնցումներով անվերջ թերթում են իրենց լրատվական և մեդիա հոսքերը։

Ու կապ չունի՝ ո՞ր ճամբարի ներկայացուցիչներն են նրանք, նախկի՞ն, նո՞ր, թե՞ կեղծ ազգայնական։

Հիշեք այս՝ «սմարթֆոնով լյումպեն» տերմինը։ Մեկ տերմինը հերիք է նկարագրելու մութ ու գորշ՝ անուղեղ ու մոլագար սատանայական հանրույթը, որը որպես կատաղի գործիք ու զենք օգտագործվում է քաղաքական կործանարար գործընթացների ուղղորդման համար։

Այս մոլագար զանգվածի վառելիքը (դրսից) հավերժ չի լինելու։ Ինչ-որ պահի, երբ իրագործվեն դրսի ուժերի նպատակները, վառելիքը կտրվելու է, ու այդ ախմախ զանգվածը գահավիժելու է ապասոցիալական անհայտություն։

Հ․Գ․ Իմ էջում պահում եմ թշնամական ճամբարների ներկայացուցիչներին, որպեսզի տեղյակ լինեմ, թե ինչ է կատարվում այնտեղ։ Անընդհատ ականատես եմ լինում, որ ակնհայտ ֆեյքերը գրառումներ են անում ու հնարավորին չափ լայքում ու տարածում են այդ նյութերը։ Զավեշտալին ռեալ մարդկանց անուղեղ արձագանքն է։ 60-70 տոկոս այդ ռեալ մարդիկ են կուլ տալիս այդ աղբը և մոլագար ջղաձգումներ անում։

Հ․Գ-2. Չէ հոռետեսական չէ իմ այս գրառումը։ Ես ուղղակի հերթական անգամ փաստում եմ զանգվածների մանիպուլացման նողկալի փաստը՝ շարունակելով աշխատել հակաթույնի՝ համարժեք մեքենայական գործիքների վրա։

Իսկ Սրբազան պայքարը մեր կյանքի ամենապայծառ երևույթն է, որը մեկնարկել է երկնային ուժերի կողմից՝ աջակցելու դժոխքում հայտնված մեր հազարամյա ազգին։ Ես, լինելով քաղաքական գործընթացների բավականաչափ փորձառու և անցյալ տարվա դեկտեմբերից այս ըմբոստացման ակտիվ մասնակից, չէի էլ կարող ենթադրել, որ Շարժումն այսպիսի ընթացք է ստանալու։ Ես նկատի ունեմ Սրբազան շարժման հոգևոր ու խոր գաղափարական ուղղվածությունը, որն օր-օրի առողջացնում, մեջքն ուղղում է մեր ժողովրդի։

Արտակ Հովսեփյան

Դիտվել է՝ 2438

Մեկնաբանություններ